27.11.2020|
03:11
Համավարակն ու պատերազմը բնականոն հունից շեղեցին ամեն ինչ։ Մշակութային շատ իրադարձություններ, այդ թվում՝ ամենամյա միջոցառումներ, չեղարկվեցին, հետաձգվեցին կամ վերափոխվեցին։ Պատերազմի օրերին Կինոյի տանը Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում ցուցադրվում էին հայ ռեժիսորների նկարահանած ֆիլմերի համահայկական առաջնախաղեր։